Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ծրագրում է անցկացնել վերջին հարյուրամյակի ամենախոշորածավալ բարեփոխումները։ Իշխանությունները մտադիր են մինչև 2020թ. կրճատել զինծառայողների թիվը 20 տոկոսով՝ 102 հազարից հասցնելով 82 հազարի։
Փորձագետների խոսքով, բյուջետային հատկացումները չեն բավականացնում ինչպես հարկն է զինել բանակը։ Սպասվում է, որ կարող են լուծարվել 36 հետևակային գումարտակներից 5-ը, չորս զրահատանկային ստորաբաժանումները կկրճատվեն երկուսով, սպասարկող անձնակազմը կկրճատվի 30 տոկոսով։